շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Քննչական կոմիտեն խուզարկում է «gg» տաքսի ծառայության գրասենյակը

Քննչական կոմիտեն խուզարկում է «gg» տաքսի ծառայության գրասենյակը

Այս պահին խուզարկում են GG ընկերության գրասենյակը: Այս մասին հայտնում է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

«Ես և փաստաբան Սերգեյ Հարությունյանը մեկնում ենք այնտեղ: Լրացուցիչ տեղեկությունների դեպքում հանդես կգանք հայտարարությամբ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում քննարկվում է GG տաքսի ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանի գրառումներից մեկը: «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»,– գրել է Գրիգորյանը։

  • Կիսվել: