երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Աշխաբադ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Սապարով Ալլաբերդիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Հայաստանում մեծապես կարևորվում է սպորտի ոլորտի զարգացումը և առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզիկների մասնակցությամբ համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, փորձի փոխանակումը հատկապես ծանրամարտ, ձյուդո և մի շարք այլ մարզաձևերում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիներին Հայաստանում իրականացվող սպորտային մի շարք խոշոր միջազգային մրցաշարերին:

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ նախապատրաստվում է 2027 թվականին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական մարզամշակութային խաղերը՝ ապահովելով մարզական ենթակառուցվածքների համապատասխանեցումը պահանջվող չափանիշներին։

Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահը հաջողություն է մաղթել մեր երկրին՝ ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովի անցկացման կազմակերպական հարցերում, որը տեղի է ունենալու ընթացիկ տարվա մայիսի վերջին:

Возможно, это изображение 6 человек, помост и текст

  • Կիսվել: