Քննարկվել են Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղությունները
Երևան և Մադրիդ քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագծի քննարկման շրջանակում այցելել ենք Մադրիդ և հանդիպել Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդայի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Քննարկել ենք Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը։
Համոզված ենք, որ այս գործընկերությունը կնպաստի երկու քաղաքների միջև փորձի փոխանակմանն ու համատեղ նոր ծրագրերի իրագործմանը՛՛,-նշել է նա։