ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Քննարկվել են Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության ընթացիկ ծրագրերը

Քննարկվել են Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության ընթացիկ ծրագրերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիատրովսկուն:

՛՛Պատվիրակությունը Երևանում է՝ մասնակցելու ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին։

Քննարկել ենք Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների հեռանկարները։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել թարմացնել և զարգացնել Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև գործող համագործակցության ծրագիրը՝ այն դարձնելով առավել գործնական և արդյունավետ՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: