ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Քննարկում ենք «Սևանի շուրջը» հեծանվային արշավի կազմակերպչական հարցեր․ Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել

Քննարկում ենք «Սևանի շուրջը» հեծանվային արշավի կազմակերպչական հարցեր․ Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան կրկին հեծանիվ է վարել մի խումբ քաղաքացիների հետ։ Նա այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութ։

«Հեծանվային զբոսանք թիվ 5։ Զբոսանքից առաջ և հետո քննարկում ենք «Սևանի շուրջը» հեծանվային արշավի կազմակերպչական հարցեր», - գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր օգոստոսին «Սևանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային եռօրյա արշավ կազմակերպելու որոշման մասին:

  • Կիսվել: