ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՔԿ ծառայողներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՔԿ ծառայողներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն այսօր առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Քննչական կոմիտեի անձնակազմը ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:

 

  • Կիսվել: