ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՔԿ աշխատակիցները այցելել են «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի տուն՝ խուզարկության

ՔԿ աշխատակիցները այցելել են «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի տուն՝ խուզարկության

«Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ այս պահին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները այցելել են Միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի տուն հերթական խուզարկությունն իրականացնելու:

«Արթուր Դանիելյանն իր զորակցությունն է հայտնում իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, ովքեր իրենց կամքին հակառակ ստիպված են կատարել հոգեխանգարմունքի մեջ գտնվող, ակնհայտ շիզոֆրենիայի դրսևորումներ ցուցաբերող և այդքանով հանդերձ դեռևս երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրահանգները»,- հայտնում են Միաբանությունից:

  • Կիսվել: