հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայտնի է Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի գործով առաջին դատական նիստի օրը

Հայտնի է Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի գործով առաջին դատական նիստի օրը

«Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը նշանակվել է վաղը՝ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:30-ին: Այս մասին ասված է Դատական տեղեկատվական համակարգում։

Նշենք, որ «Ադեկվադ» շարժման առաջնորդ Արթուր Դանիելյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Ա. Մելիքսեթյանին։

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում երկու երբեմնի կուսակիցների միջև ծեծկռտուկից հետո Սիմոնյանը հայտարարել էր, որ Դանիելյանը հայհոյել է իրեն, ինքն էլ հարվածներ էր հասցրել նրան։ Ավելի ուշ հայտարարվեց, որ ըստ դատաբժիշկների, Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել, իսկ Դանիելյանի քիթն էր կոտրվել։ Դեպքի կապակցությամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) և 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով:

 

 

  • Կիսվել: