կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քիրբին վստահեցնում է՝ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Գազայի հատվածում հումանիտար հրադադարը վերսկսելու և պատանդների ազատ արձակման ուղղությամբ

Քիրբին վստահեցնում է՝ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Գազայի հատվածում հումանիտար հրադադարը վերսկսելու և պատանդների ազատ արձակման ուղղությամբ

ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Գազայի հատվածում հումանիտար հրադադարը վերսկսելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա հավելել է, որ գերիների թվում կան նաև ամերիկացիներ։

Ըստ Քիրբիի՝ իրենք մշտապես աշխատում են տարածաշրջանի գործընկերների հետ հումանիտար հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման շուրջ։

 

  • Կիսվել: