հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քարաթափում Հրազդանի կիրճում․  ճանապարհը միակողմանի փավել է

Քարաթափում Հրազդանի կիրճում․ ճանապարհը միակողմանի փավել է

Քարաթափում Հրազդանի կիրճում

Սեպտեմբերի 13-ին, ժամը 06։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, ճանապարհի երթևեկելի հատված քարեր են թափվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում՝ միակողմանի փակելով ճանապարհը:

Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

  • Կիսվել: