Քանի՞ երեխա կա ՀՀ-ի պետական մանկատներում, նրանցից քանի՞սն են որդեգրվել և քանի՞սը ընդգրկվել խնամատար ընտանիքներ. ԱՎԿ-ի տվյալները
Հայաստանում պետական մանկատներում երեխաների ընդհանուր թվաքանակը 2022թ.-ի ամփոփ տվյալներով կազմել է 590, նախորդ տարի 583 էր, իսկ 2020-ին՝ 579։
Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ խնամատար ընտանիքներում ընդգրկված երեխաների թվաքանակը 2022թ.-ին կազմել է 107, որդեգրված երեխաների թվաքանակը 20 է։
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ցերեկային կենտրոններում ընդգրկված երեխաների թվաքանակը 560 է։
ԱՎԿ-ի տվյալներով՝ պետական մանկատներում և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում տեղավորվելու ռիսկից դուրս բերված երեխաների թվաքանակը կազմել է 135։
Պետական մանկատների շրջանավարտների ընդհանուր թվաքանակը 8 է։