շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Շուրջ մեկ ամիս գիշերային ժամերին փակ է լինելու Քանաքեռի 1-ին փողոցի մի հատվածը

Շուրջ մեկ ամիս գիշերային ժամերին փակ է լինելու Քանաքեռի 1-ին փողոցի մի հատվածը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Քանաքեռի 1-ին փողոցը՝ Քանաքեռի 1-ին փ. - Ազատություն պող. խաչմերուկից մինչև Քանաքեռի 1-ին փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը:

Դեպի Զ. Քանաքեռցու փողոց տրանսպորտային միջոցներին առաջարկվում է երթևեկել Պարույր Սևակի փ. – Ուլնեցու փ. – Է. Հասրաթյան փ. երթուղով: 

  • Կիսվել: