երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգու հարակից տարածքում շների համար նոր զբոսայգի է կառուցվում:

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:

Նշվում է, որ զբոսայգին երկու հատված է ունենալու մեծ և փոքր շների համար:

Վարչական շրջանում առաջիկայում շների համար նախատեսված ևս մեկ զբոսայգի կկառուցվի։

  • Կիսվել: