երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՍԱՏՄ-ն այսօր արձանագրել է խախտումներ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՍԱՏՄ-ն այսօր արձանագրել է խախտումներ

Կորոնավարակի դեմ պայքարի համար սահմանված նորմերի պահպանումն այսօր ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում:
 
Վարչական շրջանում ստուգայցեր է կատարել երեք խումբ, որոնցից երկուսը խոշոր խանութներում արձանագրել են անձնակազմի և հաճախորդների կողմից դիմակ չդնելու դեպքեր, իսկ մեկում՝ նաև լրացված չեն եղել ջերմաչափման գրանցամատյանները:
 
 Կազմվել են արձանագրություններ: Կարգազանց տնտեսավարողները կենթարկվեն «Նախազգուշացում» վարչական պատասխանատվության, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ կտուգանվեն 100-300 հազար դրամի չափով:
 
 Ստուգայցերը շարունակվելու են:
 
 Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

  • Կիսվել: