երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Կուլեբան Բայրամովին շնորհակալություն է հայտնել մարդասիրական օգնության համար

Կուլեբան Բայրամովին շնորհակալություն է հայտնել մարդասիրական օգնության համար

Ադրբեջանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում՝ տրանսպորտի, էներգետիկայի և այլ,  համագործակցության հարցեր:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ:

Ուկրաինական կողմն ընդգծել է իր երկրի համար Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության կարևորությունը և շնորհակալություն հայտնել դրա համար։

Նշվում է նաև, որ մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ավելի ուշ Կուլեբան սոցցանցի իր էջում անդրադարձել է Բայրամովի հետ հանդիպմանը:

«Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին մարդասիրական օգնության համար։ Ես նաև տեղեկացրի իմ գործընկերոջն Ուկրաինայի քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների մասին։ Մենք պայմանավորվեցինք հետագա շփումների մասին»,-նշել է նա:

 

  • Կիսվել: