ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Աշխատանքի համար ՌԴ եկողները պետք է հարգեն ռուսաց լեզուն․ Վոլոդին

Աշխատանքի համար ՌԴ եկողները պետք է հարգեն ռուսաց լեզուն․ Վոլոդին

Ռուսաստան աշխատելու համար եկող օտարերկրացիները պետք է հարգեն երկրի ավանդույթները և իմանան ռուսաց լեզուն: Այս մասին կառավարության փոխնախագահի պաշտոնում Ալեքսեյ Օվերչուկի թեկնածության քննարկման ժամանակ ասել է ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է բարեկամ երկրներում պայմաններ ստեղծել, որպեսզի այնտեղ ռուսաց լեզուն դասավանդվի։ Վոլոդինը սա անվանել է «շատ լուրջ» աշխատանքի ոլորտ։

«Գործընկերներ, կարծում եմ կհամաձայնեք, որ մեզ համար կարևոր է, որ մարդիկ մեզ մոտ աշխատանքի գան ռուսաց լեզվի իմացությամբ՝ հարգելով մեր ավանդույթները, մեր մշակույթը։ Եվ պատմությունը, մեզ մոտ դա ընդհանուր է: Չեմ կարծում, որ որևէ մեկը մոռացել է նրան: Ամեն դեպքում, այն, որի վրա մենք հենվում ենք»,-նշել է նա:

  • Կիսվել: