Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է. Զոհրաբյան (տեսանյութ)
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այցելել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած, ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին․ նա 21-րդ օրն է՝ օդանավակայանում է:
«Նրա վիճակը ծայրահեղ ծանր է»,-իր ֆեյսբուքյան էջում Զոհրաբյանը՝ հրաօարակելով տեսանյութ:
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը Լեո Նիկոլյանին հորդորել էր դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար։
Նրան թույլ չէին տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ իր մուտքն արգելված է։