ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում և Դիմաց թաղամասում ծառեր են տապալվել

Քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում և Դիմաց թաղամասում ծառեր են տապալվել

Մայիսի 24-ին, ժամը 18։45-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում և Դիմաց թաղամասում տապալվել են ծառեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տապալվաժ ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։

  • Կիսվել: