շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քահանան կարգալույծ է հռչակվել ամուսնալուծվելու և հոգևոր ծառայության վայրը լքելու պատճառով. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Քահանան կարգալույծ է հռչակվել ամուսնալուծվելու և հոգևոր ծառայության վայրը լքելու պատճառով. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Դավիթ քահանա Սահակյանը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը և Մայր Աթոռի Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Դավիթ քահանայի՝ ամուսնալուծվելու և հոգևոր ծառայության վայրը լքելու վերաբերյալ։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սահակ Սահակյան ավազանի անունով։

 

  • Կիսվել: