ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաղավիացիայի կոմիտեն երախտագիտություն է հայտնել «Արմենիա» ավիաընկերությանը Բեյրութ իրականացրած 3 չվերթի համար

Քաղավիացիայի կոմիտեն երախտագիտություն է հայտնել «Արմենիա» ավիաընկերությանը Բեյրութ իրականացրած 3 չվերթի համար

Հայաստանի և Արցախի կողմից Լիբանանի եղբայրական ժողովրդին աջակցություն ցուցաբերելու շրջանակում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օգոստոսի 8, 9 և 11-ին կազմակերպել է 3 հումանիտար չվերթ Երևան-Բեյրութ-Երևան ուղղությամբ:

Կոմիտեից հայտնում են, որ չվերթերն իրականացվել են «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության կողմից: Չվերթերով տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ և առողջապահական պարագաներ։

«Խորին երախտագիտություն ենք հայտնում «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությանը՝ արագ արձագանքելու և թռիչքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Միևնույն ժամանակ շնորհակալություն ենք հայտնում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ին, «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին, «Շրջակա միջավայրի նախարարության Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ին և այլ մարմիններին ու ծառայություններին՝ պատշաճ և բարձր մակարդակի սպասարկում իրականացնելու և աջակցություն ցուցաբերելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: