Քաղաքային իշխանությունների պատասխանը լինելու է անողոք՝ ապօրինությունների դեմ պայքարում. քաղաքապետարան
Քաղաքային իշխանությունների պատասխանը լինելու է անողոք՝ ապօրինությունների դեմ պայքարում։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Ապօրինի շինություններ կառուցած քաղաքացիները հաճախ խնդրում են ժամանակ տալ՝ «իրենց ձեռքով» շինությունները քանդելու համար: Քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորում է նրանց՝ ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները, որովհետև, երբ քաղաքապետարանի աշխատակիցները գան նրանց հետևից, արդեն ուշ է լինելու: