ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քաղաքապետարանի ղեկավար կազմը չի փոխանցել ինձ հասանելիք պարգևավճարը. աշխատակից

Քաղաքապետարանի ղեկավար կազմը չի փոխանցել ինձ հասանելիք պարգևավճարը. աշխատակից

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության մասնագետ Նարեկ Թադևոսյանն իր էջում գրում է.

«Սիրելի ընկերներ և համաքաղաքացիներ, ավելի վաղ տեղեկացրել էի, որ եռամսյակային պարգևավճարս պետք է ամբողջությամբ փոխանցեմ համավարակի առաջնագծում պայքարող բժիշկներին և բուժհաստատություններին` կոչ անելով նաև գործընկերներիս միանալ իմ ինքնաբուխ նախաձեռնությանը:

Ցանկությունս ամենաբանականն ու ամենամարդկայինն էր` մեր նվիրյալ բժիշկներին օգնելու և երախտագիտությունս հայտնելու համար:

 

Ցավով պետք է հայտնեմ, որ կատարվեց այն, ինչը հավանաբար սպասելի էր:

Քաղաքապետարանի ղեկավար կազմը, որոշել է կանխել բարի կամքի այս դրսևորումս. աշխատակազմից առանձնացրել է իմ անունը և չի փոխանցել ինձ հասանելիք պարգևավճարի գումարը:

Ի դեպ, իմ կարծիքով այս դիտավորյալ քայլն արվել է, որպեսզի արհեստականորեն ստեղծվի բարենպաստ իրավիճակ` իմ օրինակին չհետևելու և հենց իրենց պարգևավճարներից չհրաժարվելու ու գումար չփոխանցելու համար»:

  • Կիսվել: