Քաղաքացիները փակել են Վանաձոր-Երևան մայրուղին
Քաղաքացիներն այս պահին փակել են Վանաձոր-Երևան մայրուղին:
Ցույցերի հիմնական կազմակերպիչ 17 կուսակցություններից ելույթներ են ունեցել դաշնակցական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ներկայացուցիչ Վահե Դոխոյանը, որի խոսքի ժամանակ քաղաքացիներից մի քանիսը հորդորել են սխալ տեղեկատվություն չտարածել ու անմիջապես բացել ճանապարհը:
Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ողջ հանրապետության տարածքում մեկնարկում են զանգվածային անհնազանդության ակցիաներ, գործադուլներ, դասադուլներ: