կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քաղաքացին քվեաթերթիկի վրա գրիչով ոչ մի նշում չի կատարի` ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնելու է ծրարի մեջ

Քաղաքացին քվեաթերթիկի վրա գրիչով ոչ մի նշում չի կատարի` ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնելու է ծրարի մեջ

Խորհրդարանական ընտրություններին ընտրողները քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չեն կատարելու, այլ պարզապես ընտրելու են քվեաթերթիկն ու այն դնելու ծրարի մեջ: Համապատասխան որոշումն ընդունվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի նիստում:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հիշեցրեց, որ ըստ էության Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ԿԸՀ-ին առաջարկվում է փոփոխել խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկի ձևը:

«Քանի որ ընտրություններն իրականացվելու են զուտ համամասնական ընտրակարգով, քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված, չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու: ԿԸՀ-ն ընդունում է այն որոշումը, որով փոխվում է քվեաթերթիկի նմուշը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա ոչ մի նշում այսուհետ չի կատարվելու»,- ասաց Սբատյանը:

Ընտրողն իր ընտրությունը կատարելու է հետևյալ կերպ՝ ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնելու է ծրարի մեջ:

ՀՀ ԿԸՀ 2016 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ԿԸՀ որոշման նախագիծը քվեարկությամբ ընդունվեց:

  • Կիսվել: