Հայաստանում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Հայաստանի Հանրապետությունում ժամը 20:00-ին ավարտվեց արտահերթ խորհդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը փակվեցին, սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը։ Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 989 հազար 972 քաղաքացի կամ ընտրողների 38,17 տոկոսը:
Հանրապետության ողջ տարածքում կբացվեն 38 ընտրատարածքներ 2008 տեղամասերով: Ընտրություններին հետևում են մի շարք տեղական և արտասահմանյան դիտորդական առաքելություններ, լուսաբանում իրականացնում ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա լրատվամիջոցներ:
Ընտրություններին մասնակցում են 26 ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք։
1 «Արդար Հայաստան» կուսակցություն
2 «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
3 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
4 «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
5 «Ազատություն» կուսակցություն
6 «Պատվ ունեմ» դաշինք
7 «Միասնական հայրենիք» կուսակցություն
8 «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն
9 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
10 «Մեր Տունը Հայաստանն է» կուսակցություն
11 «Հանրապետություն» կուսակցություն
12 «Հայոց հայրենիք» կուսակցություն
13 «Ազատ հայրենիք» դաշինք
14 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
15 Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
16 «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
17 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
18 «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք
19 «Ազգային օրակարգ» կուսակցություն
20 «Վերելք» կուսակցություն
21 Ազատական կուսակցություն
23 Հայաստանի եվրոպական կուսակցություն
24 «Հայաստան» դաշինք
25«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսսակցություն
26 «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
ՀՀ Ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ՀՀ ընտրողների քանակը 2.583.823 է:
Ըստ Ընտրական օրենսգրքի ՀՀ-ում գործող կուսակցությունների համար ԱԺ անցողիկ շեմը սահմանված է 5%, դաշինքների համար` 7%: Ըստ ԸՕ-ի կառավարություն կարող է կազմել այն ուժը, կամ ուժերի միավորումը, որը կամ որոնք կհավաքեն 50%+1 ձայն: Հակառակ պարագայում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավելագույն ձայներ հավաքած երկու ուժերը: Մնացած ուժերի ձայները, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը` կպահպանվեն: