կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից. ինքնասպանության փորձը կանխվել է

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից. ինքնասպանության փորձը կանխվել է

Հունվարի 7-ին, ժամը 15։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարների և Ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Ա․ Ա․, ծնված 1978 թ․) ինքնասպանության փորձը։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Քաղաքացին տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։

  • Կիսվել: