ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաղաքացին 14-րդ հարկից ընկել է 1-ին հարկի գրասենյակի տանիքին. փրկարարներն իջեցրել են դին

Քաղաքացին 14-րդ հարկից ընկել է 1-ին հարկի գրասենյակի տանիքին. փրկարարներն իջեցրել են դին

Մայիսի 3-ին, ժամը 13:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

  • Կիսվել: