չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
 ՓԾ տնօրենը շրջայց է կատարել Երևանի թիվ 7 ՀՓՋ-ում

ՓԾ տնօրենը շրջայց է կատարել Երևանի թիվ 7 ՀՓՋ-ում

Մայիսի 18-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայցով եղել է Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատում։
 
Շրջայցի նպատակն էր տեղում ծանոթանալ հրշեջ-փրկարարական ջոկատի օրերս ավարտված վերանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին նախորդ տարվա պետական ծրագրով։
 
Տեղում ծառայության ղեկավարը ծանոթացավ շենքային բարեկարգված պայմաններին, ավտոկայանատեղիի, աշխատակիցների հանգստյան և կապի սենյակների հագեցվածությանը, տեխնիկական զինվածությանն ու գույքային ապահովվածությանը։
 
Տնօրենը զրուցեց ջոկատի անձնակազմի հետ, ծանոթացավ հրշեջ-փրկարարական ջոկատի առօրյային ու կենցաղային պայմաններին, առկա խնդիրներին, ծառայության կազմակերպման վերաբերյալ տվեց համապատասխան հանձնարարականներ

  • Կիսվել: