ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պտղունքում բռնկված հրդեհից գույքային ու մարդկային կորուստներ չկան. ԱԻՆ խոսնակ

Պտղունքում բռնկված հրդեհից գույքային ու մարդկային կորուստներ չկան. ԱԻՆ խոսնակ

Երեկ Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրում բռնկված հրդեհը մարելու համար աշխատել է 8 մարտական հաշվարկ և լրացուցիչ տեխնիկա։ Տներից դուրս է բերվել բնակիչների գույքը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը։

«Բարեբախտաբար, գույքային ու մարդկային կորուստներ չկան։ Հրդեհը մարելուց հետո մինչև ուշ գիշեր փրկարարներն ու ոստիկանները տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի բնակիչների հետ աշխատել են։

Տները եղել են իրար կպած՝ ընդհանուր տանիքով, այդ պատճառով հրդեհն արագ է տարածվել։ Տեղում են եղել նաև ԱԻՆ նախարար Ֆ․ Ցոլակյանը, փրկարար ծառայության ողջ անձնակազմը, մարզային ղեկավարները։ Բնակիչները տարհանվել են։ Խնդիրը իրավասու մարմինների տիրույթում է։ Հրդեհի պատճառը պարզ կլինի Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննություն վարչության ուսումնասիրությունից հետո։

Առաջիկա ժամերին mes.am կայքում տեղեկատվությունը կթարմացվի»,– գրել է նա:

  • Կիսվել: