ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պռոշյան գյուղում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Opel-ը, ոստիկանության բաժանմունքի պետը հոսպիտալացվել է

Պռոշյան գյուղում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Opel-ը, ոստիկանության բաժանմունքի պետը հոսպիտալացվել է

Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Երևանի բնակիչ՝ 43-ամյա Էդուարդ Շաբոյանի վարած Mercedes մակնիշի և Քասախ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Ներսիկ Խաչատրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Նախնական տեղեկություններով վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է, ով չթույլատրելի հատվածով մտել է հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել դեպի Երևան ընթացող Opel-ի վարորդի համար, ապա բախվել Opel-ին։ 

Opel-ի վարորդն աշխատում է ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների բաժանմունքի պետ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը:

  • Կիսվել: