կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան

Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին:

«Առանց անդրադառնալու քրեական գործի հարուցման հարցին՝ պետք է արձանագրենք, որ տվյալ դեպքում ակնհայտ անհամաչափ է ու ոչ մի կերպ իրավաչափ չէ հարկադրանքի ցանկացած միջոցի առկայությունը՝ թե՛ ձերբակալման, թե՛ հնարավոր կալանավորման մասով: Հետևաբար, պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի», - նշել է Բաբլոյանը:

  • Կիսվել: