շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Այսօր հետաձգվել է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը՝ ամբաստանյալի բացակայության պատճառով:

Չարչյանը գրություն էր գրել դատարանին՝ նշելով, որ առողջական վիճակով պայմանավորված չի կարող մասնակցել դատական նիստին, ուստի խնդրել է հարգելի համարել բացակայությունը:

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով «Իզմիրյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության հանգամանքը, հարկադրել է մասնակցել արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։

  • Կիսվել: