կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արմեն Չարչյանի գործով հատուկ նիստ է հրավիրվել (ուղիղ)

Արմեն Չարչյանի գործով հատուկ նիստ է հրավիրվել (ուղիղ)

Արմեն Չարչյանի գործով Երեւանի ընդհանուր իավասության առաջին ատյանի դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր` սեպտեմբերի 25-ին, արտահերթ նիստ  է հրավիրվել Արմեն Չարչյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ:

Արմեն Չարչյանը գտնվում է հիվանդանոցում եւ նիստին չի ներկայացել:

Նշենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ և ընդունում 92 միավոր ինսուլին: Ըստ առավարության 825Ն որոշման՝ այդ հվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ:

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

  • Կիսվել: