կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան

Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան

Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել։ Այս մասին այսօր դեպի Երեւան քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Դիմումներ են գրել եւ դուրս են գալիս, որպեսզի այդ խարանն ու պատասխանատվությունն իրենց վրա չլինի։ Կիրանցից քիչ առաջ հայտնեցին, որ ինչ-որ մարդիկ են եկել չափագրելու, լարված իրավիճակ է, գյուղացիներն ասում են՝ տներն այրելու են, գյուղում չեն մնալու։ Այսինքն՝ հայ մարդը հերթական անգամ այրելու է իր տունը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
 
Պատգամավորի խոսքով՝ իշխանություններն այժմ վախերի մեջ են․ «3 կողմի ճանապարհ են փակել, որ մարդիկ մեզ չմիանան, բայց ամեն տեղից մեզ միանում են՝ Գավառից,Սեւանից, Վարդենիսից, Մարտունիից, Սպիտակից»։
 
Անդրադառնալով այն դիտարկումներին, թե շարժումը կարող է պատերազմի «դուռ բացել», Դանիելյանն ասաց․ «Այսքան ժամանակ պատերազմն ու աղետը իրենք են բերել։ Հենց հիմա էլ որ մարդիկ են վիրավորվում ու զոհվում էլի իրենք են բերել, նույնիսկ խաղաղ պայմաններում զոհերն իրենք են բերել, մեր երեխաներին իրենք են այրել, թող որեւիցե մեկին չմեղադրեն։ Այսօր իրենք են կիսում հայկական գյուղերը։ Այսօր Տավուշում սահմանագծում են անում, որ ադրբեջանցիներին բերեն։ Բանակն են կազմալուծում, Ալիեւն է ասել, որ բանակը կազմալուծեն»։

  • Կիսվել: