երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը»-ը նախաձեռնությունը հայտնել է իսրայելցիների կողմից «Կովերի պարտեզ» ապօրինի ներխուժման մասին

«Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը»-ը նախաձեռնությունը հայտնել է իսրայելցիների կողմից «Կովերի պարտեզ» ապօրինի ներխուժման մասին

Իսրայելցիներն այսօր Երուսաղեմում ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։ Այս մասին աված է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնության թվիթերյան էջում:

Նշվում է, որ ոստիկանությունն ապօրինի կերպով, առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման եկել, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները։

Արդյունքում քաշքշուկ է տեղի ունեցել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և «Կովերի պարտեզ» ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ հարձակում է տեղի ունեցել Երուսաղեմի հայերի վրա:

  • Կիսվել: