Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի. Վասիլև
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Մոսկվայում նոյեմբերի 11-ին, հավանաբար, կքննարկի Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի հնարավոր կիրառման հարցը. դրա վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի։
«Իհարկե, մենք ցանկանում ենք պահպանել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների կյանքի և ճակատագրի միահյուսումը, նույնիսկ ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։ ՀԱՊԿ անդամ մյուս պետություններն էլ ունեն իրենց շահերն ու Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների իրենց պատմությունը»,- նշել է Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում։


