Փրկարարը հերոս է և վերջ. Ֆելիքս Ցոլակյանի ուղերձը (տեսանյութ)
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասում է․
«Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ:
Փրկարարը հերոս է և վերջ...
Հարգելի հայրենակիցնե՛ր,
շնորհավորելով բոլորիս ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԻՆ համակարգի յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, փրկարար է:
Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար...
Խիղճ և խաղաղություն բոլորիս...»:



