հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում 14 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում 14 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 24-ին, ժամը 06։49-ին ահազանգ է ստացել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչնդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ժամը 07:45-ից մինչև 13:40-ն ընկած ժամանակահատվածում արգելափակումից դուրս են բերել 4 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա (25 քաղաքացի):

  • Կիսվել: