շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Փրկարարները մարել են մթերային խանութում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են մթերային խանութում բռնկված հրդեհը

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 26-ին, ժամը 10:53-ին ահազանգ է ստացվել, որ Գետիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է մթերային խանութ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։23-ին, մարել՝ 12։04-ին։ Այրվել է տան բակում գտնվող խանութը (մոտ 40 քմ):

  • Կիսվել: