շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Փրկարարները մարել են Խարբերդի ամառանոցներում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են Խարբերդի ամառանոցներում բռնկված հրդեհը

Սեպտեմբերի 13-ին, ժամը 07։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 26-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։59-ին, մարվել՝ 08։23-ին։ Այրվել է հյուրասենյակը (մոտ 25 քմ)՝ գույքով։

  • Կիսվել: