կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հուլիսի 21-ին, ժամը 20։12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Մաթոսավանք» վանական համալիրի մոտակա անտառում քաղաքացին մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները անվնաս հայտնաբերել են Ա․ Օ․-ին (ծնված 1950 թ․)։

  • Կիսվել: