Ուկրաինական հարձակումները Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի մարզերի վրա. զոհ և վիրավորներ կան
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Բելգորոդի մարզում հարձակվել է մարդատար ավտոբուսի վրա, կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բելգորոդի շրջանում՝ Դուբովոյե գյուղում, Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է ուղևորատար ավտոբուսի վրա։ Նախնական վիրավորում է ստացել երեք քաղաքացիական անձ», – ասվում է հայտարարության մեջ:
Աշխատանքային խմբի տվյալներով՝ շտապօգնության անձնակազմը Բելգորոդի քաղաքային թիվ 2 հիվանդանոց է տեղափոխում նախաբազուկների, ձեռքերի և ոտքերի բեկորային վնասվածքներով տղամարդու և կնոջ։ Երրորդ տուժածը, որը բեկորային վնասվածքներ է ստացել աչքերի և դեմքի շրջանում, տեղափոխվում է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։ «Ցուցաբերվում է անհրաժեշտ բոլոր բժշկական օգնությունը։ Վնասվել են մեքենան և ավտոբուսի կանգառի համալիրի ապակիները», – ասվում է հայտարարության մեջ։
Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնն էլ հայտնել է, որ անցած օրվա ընթացքում մարզում Ուկրաինայի զինված ուժերի գրոհների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 6 մարդ:



