շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Փրկարարներն օգնության են հասել արգելափակման մեջ հայտնված վարորդներին

Փրկարարներն օգնության են հասել արգելափակման մեջ հայտնված վարորդներին

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ-Գեղադիր-Նորաշեն ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 20 ավտոմեքենա և 29 քաղաքացու տեղափոխել անվտանգ տարածք:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Բավրա ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 38 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձնաբքի պատճառով Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա և 60 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 13:35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի պատճառով Սպիտակի ոլորանների հատվածում ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա և 8 քաղաքացու տեղափոխել անվտանգ տարածք:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: