հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեղանիստ գյուղում ավտոմեքենան սահել է դեպի ջրանցքը․ տուժածներ չկան

Գեղանիստ գյուղում ավտոմեքենան սահել է դեպի ջրանցքը․ տուժածներ չկան

Հուլիսի 10-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի 27-րդ փողոցում ավտոմեքենան սահել է դեպի ջրանցքը․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Գ․) առջևի հատվածով հայտնվել է Արբաթ գյուղի 27-րդ փողոցի տներից մեկի մոտակա ջրանցքում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից։

  • Կիսվել: