ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Մայիսի 4-ին, ժամը 10։13-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ-Ձորաշեն դաշտամիջյան ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է դաշտում՝ ցեխակույտի մեջ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենան:

  • Կիսվել: