երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փետրվարի 24-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

  • Կիսվել: