շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մարմարիկ գետում հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի մարմինը

Մարմարիկ գետում հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի մարմինը

Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Սիրելի՛ քաղաքացիներ, ցավալի լուր պետք է հայտնեմ։

Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ժամը 11։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակից 2 տարեկան երեխան կորել է (տան մոտակայքով հոսում է Մարմարիկ գետը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մայիսի 4-24-ը որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել ընդհանուր 1591 փրկարարական ծառայող և շուրջ ոստիկանության 800 ծառայող։

 

  • Կիսվել: