շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄ

Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄ

Բրիտանական Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը, հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը ՝ մեջբերելով Մերկուրիի կենսագրության մասին նոր գիրքը, որը վերնագրված է «Սիրով, Ֆրեդի»։ Այն գրվել է Լեսլի-Էն Ջոնսի կողմից։

«Սիրով, Ֆրեդի»-ն պատմում է մի երեխայի մասին, որը պատահաբար է բեղմնավորվել Ֆրեդիի մտերիմ ընկերոջ կնոջ հետ սիրավեպի ժամանակ 1976 թվականին՝ «Բոհեմական ռապսոդիա»-ի հաջող թողարկումից մեկ տարի անց։ Միայն Մերկուրիի մերձավոր շրջապատը, այդ թվում՝ ծնողներն ու քույրը, խմբի մնացած անդամները և նրա կյանքի սերը՝ Մերի Օսթինը, գիտեին երեխայի գոյության մասին», – ասվում է հոդվածում։

Մինչ այդ պաշտոնապես համարվում էր, որ նա կենսաբանական երեխաներ չունի։

Նշվում է, որ երգչի դուստրն այժմ 48 տարեկան է, նա բժիշկ է, ապրում է Եվրոպայում և ունի երեխաներ։ Նրա անունը չի նշվում։

Նա Մերկուրիի հետ չէր ապրում, բայց, ինչպես նշվում է գրքում, երգիչը հաճախ էր այցելում նրան։

  • Կիսվել: