կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 9 քաղաքացու

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 9 քաղաքացու

Փետրվարի 23-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Ամասիա գյուղում և Արագածոտնի մարզի Արագած գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

  • Կիսվել: