չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 43 ավտոմեքենա, 68 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 43 ավտոմեքենա, 68 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Հունվարի 22-23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում, Շինուհայր, Շիրակի մարզի Աշոցք, Արմավիրի մարզի Փարաքար գյուղերում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, Գնդեվազ գյուղում և Սևան-Մարտունի-Գետափ, Երևան-Սևան, Երևան-Մեղրի ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 43 ավտոմեքենա և 68 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

  • Կիսվել: